HRIH

 

Yoga Sutras Patanjali Armenian language

Յօգա գիտությունը ըստ Փատանջալիի հայերեն լեզու

Թարգմանության համար հիմք է ընդունվել Ռամ Պրասադի սանսկրիտից անգլերեն թարգմանությունը։

Գլուխ 1. Վասն ինքնահաստատման

1.1 Ահավասիկ Յոգայի ստույգ բացատրությունը:
1.2 Յոգան գիտակցության վերցնցումային վիճակն է:
1.3 Դա Էության բնական վիճակն է:
1.4 Այլ ժամանակ Էությունը միաձուլվում է ցնցումներին:
1.5 Կա ցնցումների 5 տեսակ, - ցավագին և հաճելի:
1.6 Դրանք էն,` իմացությունը, մոլորությունը, երևակայությունը, թմբիրը և հիշողությունը:
1.7 Ուղղակի ընկալումը, փորձը, և հեղինակավոր աղբյուրը իմացության սկզբունքն է:
1.8 Մոլորությունը, - իրականությամբ չհաստատվող կեղծ իմացությունն է:
1.9 Երևակայությունը, - փորձով չհաստատված մտքերի հոսքն է:
1.10 Թմբիրը, - սկզբունքներից նահանջելու հետևանքն է:
1.11 Հիշողությունը, - չանհետացած ապրումներն է:
1.12 Դրանք հսկվում էն ավյունով և կամքով:
1.13 Ավյունը, - հույզերին տիրապետելու անհրաժեշտ ջանքերի գործադրումն է:
1.14 Դա ամրապնդվում է նպատակամղվածությամբ:
1.15 Կամքը գոյանում է ցանկությունների հաղթահարումով:
1.16 Այնուհետև հույզերի հաղթահարումը հանգեցնում է Էազգացության:
1.17 Այնժամ ձևավորվում է դատողությունը, զանազանությունը, իմաստավորումը և ինքնությունը:
1.18 Տիրապետելով հույզերին, մնում է հաղթահարել տպավորությունները:
1.19 Ինքնության կայացումով հույզերը վերահսկվում էն առանց ջանքերի:
1.20 Վստահությամբ, եռանդով, հիշողությամբ, զանազանումով, խոկումով բացահայտվում է այլ իրականություն:

(Դուք Գլուխ 1 - ին եւ 2. Աշխատանքի ընթացքի մեջ է)

You have access to this content Download from YSP Archive. (Available Yoga Sutras chapter 1 and 2. Work in progress, author/translator AYG)

http://hrih.net/yoga-sutras-armenian.aspx